Առաջադրանք

1. Մտապահված թվից հանեցին 6, այնուհետև ստացված թիվը բազմապատկեցին 8-ով: Արդյունքում ստացան 72: Ի՞նչ թիվ էր մտապահված:
15
2. Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը` 7, իսկ մնացորդը` 4:
81
3. Բնական թվերի շարքում քանի՞ երկնիշ թիվ կա:
90
4. Ի՞նչ թվանշանով պետք է փոխարինել աստղանիշը, որպեսզի 17*456 թիվը բաժանվի 9-ի:
4
5. Գտնել 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
8
6. Գտնել 15; 70 և 90 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
630
7. Քանի՞ պարզ թիվ կա 10 և 20 թվերի միջև:
4
8. Գտնել 12-ի 3/4 մասը:
9
9. Գտնել 30-ի 30 տոկոսը:
9
10. Ո՞ր թիվը կստանանք, եթե 24-ը փոքրացնենք 25%-ով:
18

Навигация по записям

Добавить комментарий

Реклама

Հետաքրքիր ճամփորդություն դեպի Ուրցաձոր

received_308079696235076.jpeg

Հոկտեմբերի 2ին մենք ճամփորդեցինք դեպի Ուրցաձոր` Տափի Բերդ-Ամրոց և Խոր Վիրապ:Շարժվեցինք առավոտյան 9:00ին մեզ հատկացված մեքենայով:Ուսուցիչներով և ուսանողներով 20 հոգի էինք կազմում:Շատ հաճելի էր մեքենայի մեջ ընկերների հետ շփվելը, ուրախանալը և մենք երգելով, խոսալով գնացինք: 

Մոտավոր 1 ժամում հասանք տեղ և մեր առաջի կանգառն էր Խոր վիրապը:Այնտեղ մենք մտանք եկեղեցի:

14500653_1131138540301362_1378855187065802683_o.jpg

Այնուհետև քայլեցինք՝ ընկերների հետ քայլելը նույնպես հաճելի է

Հետո գնացինք Տափի Բերդ ամրոց՝ այնտեղ որոշեցինք նկարվել 🙂

 

Մենք նաև մտանք գյուղապետի ամառանոցը, և այնտեղ տեսանք հետաքրքիր բաներ օրինակ ՝received_308079672901745

Տարածքը ուսումնասիրելը նույնպես հետաքրքիր էր :14519736_1762026040714631_3155746422117140572_n

Ահա այսքանը մեր փոքրիկ հաճելի ճամփորդության մասին:

Հասարակագիտություն

1.Ի՞նչ ենք հասկանում հոգեբանություն ասելով և քանի փուլ է անցել այն:
Հոգեբանությունը ուսումնասիրում է մարդու հոգեկան աշխարհը:Անցել է 4 փուլ:

2.Որո՞նք են արվեստի տեսակները:Բերել օրինակներ դրանցից:
Արվեստի տեսակներ երկուսն են՝ դասական և կիրառական: Դասական արվեստի օրինակ է նկարչությունը, իսկ կիրառականի օրինակ քանդակագործությունը:

3.Մշակույթը քանի ճյուղից է բաղկացած:
Հոգևոր և նյութական: Այն մշակույթային արժեքը, որը ստեղծվում է մտավոր աշխատանքի արդյունքում դա հոգևոր մշակույթն է: Իսկ նյութականը, երբ ֆիզիկական աշխատանք է կիրառվում:

4.Հանցագործություն ասելով ի՞նչ ենք հասկանում:
Պետության, հասարակության և պետության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն կոչվում է հանցագործություն:

5.Հանցագործության ի՞նչ տեսակներ կան:
4 տեսակ : Թեթև հանցագործություն (Օրինակ խուլիգանություն), հանցագործություն(գողություն), ծանր հանցագործություն(սպանություն), առավել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված հանցագործություն(Օրինակ հայրենիքի դավաճանություն, երկուսից ավել մարդկանց սպանություն, անչափահաս երեխայի սպանություն):

6.Ո՞վ կարող է լինել անմեղսունակ:
Հոգեկան հիվանդ մարդը:

7.Ո՞ր տարիքից սկսած է անչափահասը ենթարկվում քրեական պատասխանատվության:
14

8.Հանցագործություն կատարելուց հետո ո՞ր մարմնի կողմից է հարուցվում քրեական գործ:
դատախազության

9.Նախաքննության ժամանակ քննիչի կողմից ո՞ր օրենսգիրքն է կիրառվում:
Քրեական օրենգիրք:

10.Ի՞նչ ենք հասկանում պետություն ասելով:
Պերությունը դա տարածք է, որն ունի սահմաններ, բնակչություն և իշխանության մարմիններ:

11.Որո՞նք են պետության խորհրդանիշները:
Դրոշ, զինանշան և օրհներգ:

12.Վնասի ի՞նչ տեսակներ կան:
Բարոյական, նյութական և ֆիզիկական:

Երեխաների իրավունքների պաշտպանություն

shutterstock_262872425.jpg

Բոլոր երեխաները պետք է մեծանան ազատ և առողջ, խաղաղության ու իրենց արժանապատվության հարգանքի պայմաններում !

Երեխաներն օրենքի ուժով հանդիսանում են սահմանափակ գործունակ անձինք և նրանց փոխարեն հանդես են գալիս նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները՝ որպես օրինական ներկայացուցիչներ, այդ թվում նաև դատարանում:Այդ իսկ պատճառով կառավարությունը և հասարակ ժողովուրդը պետք է իրենց պարտավորված զգան, որ երեխան ապրի և մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ՝

  • պահպանվում են երեխայի իրավունքները,
  • վերջ է դրված շահագործմանը, դաժան վերաբերմունքին և բռնությանը
  • վերջ են դրված պատերազմներին
  • ապահովվում է առողջության պահպանումը
  • պահպանվում է շրջակա միջավայրը
  • հաղթահարված է աղքատությունը
  • ապահոված է կրթության մատչելիությունը:hrc-child-violence-870x489

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ*

Տեսակը-Հիմնական
Տիպը-Կոնվենցիա
Կարգավիճակը -Գործում է
Սկզբնաղբյուրը -ՄՊՀՀՊՏ 2008/Հատուկ թողարկում
Ընդունման վայրը -Նյու Յորք
Ընդունող մարմինը -Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)
Ընդունման ամսաթիվը -20.11.1989
Ստորագրման ամսաթիվը -20.11.1989
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը -22.07.1993

Ձեզ եմ ներկայացնում երեխայի հիմնական իրավունքները, ըստ 1989թ նոյեմբերին ընդունված Երեխաների իրավունքների մասին հռչակագրի:

  • Երեխայի կյանքի իրավունքը
  • Երեխայի առողջության պահպանման իրավունքը

  • Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

  • Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

  • Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

  • Երեխայի կրթության իրավունքը

  • Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

  • Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

  • Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

  • Երեխայի բնակելի տարածության իրավունքը

  • Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

  • Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը 

  • Երեխայի աշխատանքի իրավունքը

  • Երեխայի հանգստի իրավունքը

  • Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

  • Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

  • Երեխայի անվտանգության ապահովուման իրավունքը

  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը

  • Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցողերեխայի իրավունքները

  • Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

  • Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

  • Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

  • Փախստական երեխայի իրավունքը

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

  • Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական հաստատություններումhumanrights

Ինչպես նաև կարևոր դեր է խաղացել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում:
Կասսինը համեմատում էր Հռչակագիրը հունական տաճարի սյունազարդ նախասրահի հետ, որն ունի հիմք, աստիճաններ, չորս սյուներ և վերնաճակատ։ 1-ին և 2-րդ հոդվածները հիմնարար բլոկերն են, իրենց արժանապատվության, ազատությանմ, հավասարության և եղբայրության մասին սկզբունքներով։ Նախաբանի յոթ կետերը, որոնցում շարադրվում են Հռչակագրի պատճառները, իրենցից ներկայացնում են աստիճանները։ Հռչակագրի հիմնական կառուցվածքը ձևավորում է չորս սյուները։ Առաջին սյունը (3-11 հոդվածները) կազմում են անձի իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը և ստրկության արգելումը։ Երկրորդ սյունը (12-17 հոդվածները) կազմում են անհատի իրավունքները քաղաքական ու քաղաքացիական հասարակության մեջ։ Երրորդ սյունը (18-21 հոդվածները) վերաբերում է հոգևոր, հասարակական և քաղաքական ազատություններին, ինչպիսիք են կրոնի ազատությունը և միություններ կազմելու իրավունքը։ Չորրորդ սյունը (22-27 հոդվածները)սահմանում է սոցիալակամ, տնտեսական և մշակութային իրավունքները:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է նախաբանից և 30 հոդվածներից, որտեղ ամրագրված են առանց որևէ տարբերակման բոլոր տղամարդկանց և կանանց պատկանող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Համընդհանուր հռչակագիրը ճանաչում է, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության ճանաչումը հանդիւանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը։ Այն ճանաչում է յուրաքանչյուր մարդ արարածի անկապտելի իրավունքները, ներառյալ inter alia, կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը, հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունքը, համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը, խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Այս անկապտելի իրավունքներից պետք է օգտվեն աշխարհի բոլոր տղամարդիկ, կանայք, երեխաները, ինչպես նաև հասարակության բոլոր խմբերը:get

Ա. Չեխովը ասել է՝ «Երեխաները սուրբ են և մաքուր: Չի կարելի դարձնել նրանց մեր տրամադրության խաղալիքը»: Այսինքն երբ մենք տրամադրություն չենք ունենում երեխան չպետք է դրա զոհը դառնա:
Իսկ Պեռլ Բակը ասել է՝ «Երեխաները, որոնց չեն սիրում դառնում են մեծեր, որոնց չեն կարող սիրել», ուրեմն եկեք այնպես սիրենք երեխաներին, որ երբ մեծանան դառնան այնքան հաճելի և հասարակությանը պիտանի մարդիկ, որոնց շատ կսիրեն:

Աշխարհի տարբեր երկրներում ոտնահարվում են երեխաների իրավունքները մարդկանց անտարբերության հետևանքով:Մի՛ եղիր անտարբեր և սառնասիրտ, երբ տեսնում ես, թե շրջապատումդ ինչպես են երեխայի իրավունքները ոտնահարվում, հիշի՛ր, որ այդ երեխան քո երկրի ապագան է, քո՛ ապագան:Հազարավոր երեխաներ ենթարկվում են բռնության, սեռական ոտնձգության հենց քո՛ հարևանությամբ, իսկ դու լռու՞մ ես: Միասին մենք ուժեղ ենք, միասին մենք կարող ենք վերջ տալ այս ամենին, եկեք անենք այնպես, որ երեխաները ապրեն ապահով միջավայրում, եկեք գոնե նվազագույնի հասցնենք երեխաների իրավունքների ոտնահարումը:happy-children

Մտածողություն

effective-thinking-e1326992078552.jpg

Մտածողությունը դա մարդու համար միջնորդված իմացություն է:

Ե՞րբ է մարդը սկսում մտածել
Այն ժամանակ է մարդը սկսում մտածել, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել:Այսինքն  մարդը անդադ չի մտածում:

Մտածողության ի՞նչ տեսակներ կան:
Երեք տեսակ կա. Ակնառու-գործնական (մտածել և գործել), ակնառու-պատկերավոր(մտածել-պատկերացնել), խոսքային-տրամաբանական(խոսելել-տրամաբանել):
Առաջինը կիրառվում է միջև 3 տարեկան երեխաների մոտ:Օրինակ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար, թե դրա մեջ ինչ կա:
Երկրորդը կիրառում են 3-7 տարեկան երեխաները:Օրինակ նրանք մտածում են և պատկերացնում, բայց չեն կարողանում դա կիրառել:
Երրորդը այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է կարողանում է իր մտածածի, պատկերացրածը եթե ոչ ամբողջությամբ իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության առանձնահատկությունները

1.Մտածողության ինքնուրությունը:Օրինակ Աշոտն ու Կարենը նույն բանի մասին են մտածում, բայց յուրաքանչյուրը իր մտածածը  իր ձևով է իրականացնում:
2.Մտածողության մտքի լայնությունը
3.Մտքի խորությունը
4.Մտքի արագությունը

Ուշադրություն և հիշողություն

000001-small

Ուշադրություն ասելով հասկանում ենք մարդու կենտրոնացում, խոսքի ընկալում:
Ուշադրության տեսակներ՝ արտաքին ուշադրություն:Օրինակ՝ հանդիսատեսը թատրոնում ուշադիր նայում է դերասանի խաղը:Երկրորդ տեսակը՝ ներքին ուշադրություն, երբ մարդը մտածում է, խորհում է իր ծրագրերի մասին, բայց չի խոսում դրա մասին:Երրորդը՝ ոչ կամածին ուշադրությունն է:Օրինակ՝ դասի ժամանակ բոլորը դաս են լսում, բայց հանկարծ դրսից աղմուկ է լսվում:Այդ ժամանակ բոլորի ուշադրությունը շեղվում է: Դա ոչ միտումնավոր ուշադրությունն է:Չորրորդ տեսակը՝ կամածին ուշադրություն:Օրինակ վիրաբույժը վիրահատություն է կատարում:Նա միտումնավոր լսում է սրտի աշխատանքը:Կա նաև հետկամածին ուշադրություն:Օրինակ՝ ծննդյանդ օրն է, դու սպասում ես քո հյուրերին, բայց վաղը դու գնալու ես բանակ:Այ սա հետկամածին ուշադրությունն է:
Հիշողություն:Ցանկացած մարդու համար կարևոր է հիշողությունը:Հիշողությունը մարդու ստացած գիտելիքների, ինֆորմացիայի, հմտությունների, կարողությունների, ձեռք բերված շնորքների կուտակումն է, որի նպատակն է այն օգտագործել, կիրառել կյանքում:

Օ․Զ․Ու․

<<оперативные запоминающие устройства>>


6173837649_2d77becc9b_b

Օզուն դա կարևոր մասերից մեկն է համակարգչի մեջ, նա ապահովում է ծրագրի կամ խաղի արագ աշխատանքը։Երբ ներբերնում էք ծրագիրը պետք է նաել ծրագրի
սիստեմաին պահանջները։
Օրինակ՝
GOP 1.30 GHz-պրացեսրի հաճախականությունը (частота процессора)։
786Mb RAM-սա օզուն է որի մասին կխոսենք։
HDD 4GB-կոշտ սկավարակի ազատ տարացքն է, վորթ պահանջում է ծռագիռը։
Եթե դեր հզորությունը չի համապատասղանում, դրա պատճառով կարող է խնդիրներ առաջանալ կամ ստաբիլ չաշխատի։
Օզուն պահպանում է ծրագրերի, ծառայուտյուների և գոծընթացների ժամանակավոր ինֆորմացիան որոնք միացած են այդ պահին համակարգչի վրա։

k,.m,.m

Օզուն տեղադրվում է մայրպլատաի վրա:

05-big-asus-p8z77-v